Ողբերգական դեպք․ Ինքնաթիռները բախվել են իրար․ զոհվածների մեջ կան անչափահասներ

Ողբերգական դեպք․ Ինքնաթիռները բախվել են իրար․ զոհվածների մեջ կան անչափահասներ

ԱՄՆ Այդհաո նահանգում երկու ինքնաթիռ են բախվել իրար՝ նահանգի հյուսիսային մասում գտնվող լճի տարածքում։ Ինքնաթիռները եղել են թեթեւ շարժիչավոր, ոչ մեծ չափսերի։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ավիավթարից հետո հայտնաբերվել է երկու դիակ։ Զոհվածների մեջ կա նաեւ անչափահաս։ Ինքնաթիռների մնացորդները ջրասույզ են եղել։ Սպասվում է, որ դրանք ջրից կհանվեն մինչեւ հուլիսի 7-ը։