Արտակարգ դեպք․ Էլեկտրակայան է պայթել

Արտակարգ դեպք․ Էլեկտրակայան է պայթել

banner770

Իրանի արևմուտքում՝ Ահվազ քաղաքից ոչ հեռու, «Զարկան» էլեկտրակայանում  պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է ռուսական Интерфакс-ը:

Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Կադրերում երևում է նաև հսկայական ծխի ամպը: Առայժմ պայթյունի պատճառների, զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան: Տեղի լրատվամիջոցները հիշեցնում են, որ դա առաջին դեպքը չէ: Վերջին շրջանում Իրանի ռազմավարական օբյեկտներում միջադեպեր  հաճախ են լինում: Նախօրեին էլ բռնկում էր տեղի ունեցել Նաթանզե ատոմային օբյեկտում: