Հայտնի է COVID-19-ից ցածր մահացության պատճառը

Հայտնի է COVID-19-ից ցածր մահացության պատճառը

banner770

Բեռլինի և Հարվարդի համալսարանների պրոֆեսոր Տոբիաս Կուրտը մեկնաբանել է Գերմանիայում կորոնավիրուսից մահացության վիճակագրությունը: Երկրում պաշտոնապես հաշվվում է COVID-19-ից մահացության 108 դեպք՝ մեկ միլիոն մարդու հաշվով: Սա աշխարհում ամենացածր ցուցանիշներից մեկն է:

«Մենք ժամանակ ունեինք նախապատրաստվել համաճարակին: Մեր առողջապահական համակարգը արդեն լավ պատրաստված էր, բայց մենք այն ավելի ուժեղացրեցինք»,- ասել է նա:

Պրոֆեսորը նաև նշել է, որ գերմանական իշխանությունները կարողացել են արագորեն նվազեցնել վիրուսի տարածումը համաճարակի վաղ փուլերում ՝ դրանով իսկ խուսափելով մեծ թվով տարեցների վարակվելուց:
Ըստ գիտնականի՝ Գերմանիայում կորոնավիրուսից ցածր մահացությունը կապված է մշակույթի և հասարակության առանձնահատկության հետ: Մասնավորապես, գերմանացիների մի քանի սերունդ հազվադեպ է նույն տանը ապրում ընտանիքի մյուս անդամների հետ:

«Հարավային Եվրոպայի երկրներում տարեցները ավելի ինտեգրված են, հաճախ ապրում են երիտասարդների հետ մեկ տան մեջ: Հետևաբար, եթե ընտանիքի թեկուզ մեկ անդամ վարակված լինի, ապա վիրուսը մյուսներին փոխանցելու ռիսկը մեծանում է, և տարեցները մահվան բարձր ռիսկի են ենթարկվում: Գերմանացիների դեպքում բոլորն ապրում են առանձին՝ այդպիսով նվազեցնելով վիրուսի փոխանցման հավանականությունը»,- ասել է նա: