
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեղեկացնում է, որ նախարարության ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով։
«Մենք դրան հասել ենք բյուջետային կարգապահության և նաև էֆեկտիվ կառավարման շնորհիվ։ Հետևաբար մայիսին, հարգելի գործընկերներ, կստանաք պլյուս 30% աշխատավարձ, և ես, որպես նախարարության ղեկավար՝ ակնկալում եմ ավելի լավ աշխատանք, ավելի մեծ ջանքերի ներդրում մեր հազարավոր քաղաքացիների հետ աշխատելիս, խնամելիս, ծառայություններ մատուցելիս»,- հրապարակած տեսանյությում ասել է նախարարը։