
Ապօրինի զենք-զինամթերքի հանձնումներ՝ Վեդիի և Արարատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
ՆԳՆ Ոստիկանության ծառայողների կողմից հետևողականորեն շարունակվում են բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման միջոցառումները։ Միաժամանակ բացատրական աշխատանքներ են տարվում ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ, ինչը քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն է։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու հերթական դեպքն է գրանցվել Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Ուրցաձոր գյուղի մատուռի մոտ։