What's Hot

    Ֆեյսբուքյան օգտատեր Մհեր Օտարյանը անդրադարձել է երեկ տեղի ունեցած՝ վարչապետի և ղարաբաղցի կնոջ միջադեպին. 

    Երեկ տեսա վարչապետի և ղարաբաղցի կնոջ զրույցը, հետո հանդիպեցի այս գրառմանը։ Ինչևէ, ցանկանում եմ մի շեշտադրում անել։

    Հարգելի՛ տիկին Արմինե, այդ 680,000 մարդկանց թվում կան նաև Ղարաբաղյան պատերազմների հերոսների զավակներ, մայրեր ու եղբայրներ։ Օրինակ՝ իմ ընտանիքը։ 2018 թվականին մենք մասնակցել և աջակցել ենք վարչապետին։ 2020 թվականի պատերազմից և եղբորս կորստից հետո նույնպես կանգնել ենք նրա կողքին։

    Կասե՞ք՝ ինչո՞ւ եք առանց ճանաչելու չարացած մեր ընտանիքի նկատմամբ։ Մենք էլ բախտակից ենք, մենք էլ մեր ցավն ունենք, սակայն որևէ մեկին չենք վիրավորում իր քաղաքական հայացքների համար։

    Ցանկացած նյութական և ոչ նյութական կորուստ՝ հարազատի, հիշողության, տան կամ ապրելակերպի կորստի ցավն ու դառնությունը չեն կարող արդարացնել ատելությունն ու նողկանքը սեփական ժողովրդի նկատմամբ։

    Տարբեր կարծիք ունենալը չի կարող պատճառ դառնալ մարդկանց արժանապատվությունը նսեմացնելու համար։

    Հակառակը՝ հենց փոխադարձ հարգանքն է, որ կարող է պահպանել մեր հասարակության միասնականությունը։ Կարծում եմ՝ սա պարզապես էմոցիոնալ պոռթկում է եղել։ Այդպիսի պահեր բոլորիս հետ են լինում։ Փոխեք ձեր խոսույթը և մի չարացեք։

    Ամենայն հարգանքով և համերաշխությամբ աշխարհի բոլոր հայերի նկատմամբ՝ հուսով եմ, որ Արմինե Մոսիյանը կհետևի Վարչապետ Ն. Փաշինյանի օրինակին և ներողություն կխնդրի այն 680,000 հայերից կամ Հայաստանում բնակվող քաղաքացիներից, ովքեր ունեն իրենից տարբեր քաղաքական հայացքներ։

    Ղարաբաղցի իմ բոլոր ընկերներին ու հարազատներին ջերմ գրկում եմ։ Ամուր մնացե՛ք։