What's Hot

    Shamshyan.com-ի տեղեկություններով օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ։

    Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված հասցեից, որն ավելի շատ օգտագործվում էր որպես կացարան և ժողովրդին հայտնի է որպես «դարիկնոց», տեղի աշխատակիցները, քաղաքացիները ու հրշեջ-փրկարարները տարհանել են 10-ից ավելի քաղաքացիների և պայքարել են կրակի տարածման դեմ, ապա ժամանած հրշեջներին հաջողվել է շատ արագ նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Տիգրան Հարությունյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Հովհաննիսյանը։

    Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ից։ Տեղում պարզվել է, որ տարածքը ճիշտ է գազաֆիկացված է, սակայն գազի արտահոսք տեղի չի ունեցել և հրդեհը գազի հետ ոչ մի առնչություն չունի։

    Տեղում աշխատել են նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները և ըստ նրանց՝ հրդեհի պատճառը քաղաքացու կողմից անցկացված էլեկտրալարերի սխալ մոնտաժման արդյունքն է, մինչդեռ շինության տերը՝ նույն ինքը «Դարիկոն», ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր, որ հրդեհի պատճառը էլեկտրոցանցի ոչ ճիշտ աշխատանքն է եղել, քանի որ ինքը մի քանի անգամ դիմել է էլեկտրոցանց և հայտնել, որ այդ լարերը մի օր փորձանք են դառնալու ու հիմա այսօր այդ փորձանքը եղավ և միայն իրենց աշխատակիցների և քաղաքացիների շնորհիվ կարողացել են շուտ տարհանել քաղաքացիներին։

    Տարհանված բոլոր քաղաքացիները հնդիկներ են։

    Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանց օգնության կարիքը չի զգացվել։