What's Hot

    Մարտի 27-ին, ժամը 01։01-ին Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի տներից մեկի տանիքում։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցի տներից մեկում։

    Հրդեհը մեկուսացվել է 01։54-ին, մարվել՝ 02։28-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (150 քմ), խոհանոցը, միջանցքը՝ գույքով, և առաստաղի փայտե կառուցատարրերը։