What's Hot

    Ապրիլի 6-ին՝ ժամը 03։31-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Սևան խճուղու մոտակայքում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ 

    Պարզվել է, որ Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ 

    Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։