What's Hot

    Ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, կոտրել այն, ապա բախվել քարերին և հողաթմբին ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

    Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել են Եղվարդի հիվանդանոց։

    Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ամուսիններ են, վարորդն էլ ամուսինն է եղել։