What's Hot

    Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է Ադրբեջանի հարավային շրջաններում։

    Եվրոպական Միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը հայտնել է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.6 մագնիտուդ, օջախը՝ մոտ 70 կմ խորության վրա։ Սեյսմիկ իրադարձությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:05-ին։

    Ռիխտերի սանդղակով 3-4 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Լենքարանում, Յարդըմլիում, Լերիկում, Աստարայում, Ջալիլաբադում և Նեֆթչալայում․ ցնցումներն առավել ուժեղ զգացվել են Լենքարանում և Աստարայում։