
Ծննդատներից մեկում ծննդկան է մահացել։
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ 2026 թվականի մարտի 22-ին ստացված հաղորդման առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է մարդու մահ):
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: