What's Hot

    ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն Ազգային ժողովի մայիսի 5-ի հերթական նիստում հայտնել է, որ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում ընտրվելու համար խորհրդարանին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Մարտին Գալստյանի թեկնածությունը:

    Նարեկ Բաբայանի տեղեկացմամբ՝ ԱԺ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 69-ը: Քվեատուփում առկա է եղել 69 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

    Մարտին Գալստյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 69 պատգամավոր: