
Երգչուհի Սելին Դիոնը կվերադառնա բեմ չորս տարի անց՝ մկանների ծայրահեղ կարծրության ախտորոշումից հետո, որը անբուժելի հիվանդություն է և ազդում է նրա ձայնի և քայլելու ունակության վրա: Կանադացի արտիստը այս մասին հայտարարել է իր Ինստագրամի էջում:
Երգչուհին հայտարարել է համերգներին վերադառնալու մասին իր 58-ամյակի առթիվ: Դիոնը սեպտեմբերին և հոկտեմբերին Փարիզի 40,000 տեղանոց La Défense Arena-ում կներկայանա տասը համերգներից բաղկացած շարքով:
«Ես ինձ լավ եմ զգում, ուժեղ եմ, ոգևորված եմ, և, իհարկե, մի փոքր լարվում եմ»,- ասել է Դիոնը: Նա հավելել է, որ հոգ է տանում իր առողջության մասին, կրկին երգում է և նույնիսկ մի քիչ պարում: