Անընդհատ գրանցվում է տնտեսության աճ. Մարիամ Փաշինյանի գրառումը

Անընդհատ գրանցվում է տնտեսության աճ. Մարիամ Փաշինյանի գրառումը

ՀՀ վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրում է.

 

Կար ժամանակ, երբ Հայաստանում իրադարձությունների այսպիսի զարգացումը անիրկանանալի երազանք էր թվում:
Հիմա, միջպետական ճանապարհներն ունեն մի որակ, որից մարդիկ հաճույք են ստանում: Կլինեն թռիչքներ դեպի Եվրոպա' Երևանից և Գյումրիից: Տուրիստների հոսքը չի պակասում: Հայաստանում մարդիկ ստեղծագործում են, նպատակասլաց են ու հավատում են իրենց երազանքներին: Հայաստանում ոչ թե խրախուսվում է հանցագործությունը, կրիմինալը, գողությունը, այլ անհատական ջանքը, անհատի ներդրումը' պետության զարգացման գործընթացին:
Արդեն ամենօրյա ռեժիմով, մենք օգտագործում ենք հայկական արտադրության պարագաներ, մեր առօրյա կյանքում:


Կրում ենք հայկական հագուստ, խմում ենք հայկական գինի, ռեստորանները հպարտությամբ են զարգացնում ու մատուցում հայկական ուտեստները: Անընդհատ գրանցվում է տնտեսության աճ:


Կյանքի որակը փոխվում է, ու դա արվում է ժողովրդավարության շնորհիվ:
Տնտեսական հեղափոխությունը ընթացքի մեջ է