Աշխարհի չեմպիոն և Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերում արած գրառմամբ ամփոփել է մրցաշրջանը «Ինտեր Մայամի»-ում։
Կայացել էր MLS-ի փլեյ-օֆֆի 1/8-րդ եզրափակչի երրորդ հանդիպումը, որում «Ինտեր Մայամին» ընդունել էր «Ատլանտա Յունայթեդին»։ Հանդիպումն ավարտվել էր հյուրերի հաղթանակով՝ 3։2 հաշվով։ «Ինտեր Մայամի»-ն դուրս էր մնացել պայքարից:
«Ավարտվեց մի մրցաշրջան, որտեղ մենք շարունակեցինք աճել որպես ակումբ և, թեև հասանք որոշ նպատակների, մենք ավելին էինք ուզում: Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր ուղեկցել և աջակցել են մեզ։ Հիմա մենք կպատրաստվենք հաջորդ տարի ավելի ուժեղ ներկայանալուն»,- այս մասին սոցիալական իր էջում գրել է Լիոնել Մեսսին: