Հայ մարզիկները երկու մեդալ են նվաճել Բուդվայում ընթացող երիտասարդների ԱԱ-ում

Հայ մարզիկները երկու մեդալ են նվաճել Բուդվայում ընթացող երիտասարդների ԱԱ-ում

Եվս 2 մեդալ Բուդվայում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնությունում։ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ 1/8 եզրափակիչում թուրք մրցակցին հաղթելուց հետո, 1/4 եզրափակիչում արցախցի Էրիկ Առստամյանը պարտության մատնեց արդեն ադրբեջանցի մրցակցին։

Առաջին ռաունդում մրցավարները առավելությունը տվել էին ադրբեջանցի Նասիբովին, բայց 2-րդ ու 3-րդ ռաունդներում հայ մարզիկը հավաքեց ուժերը, ու հաղթանակի նժարը թեքելով իր կողմը' ադրբեջանցուն ստիպեց ռինգը լքել պարտված։

Կամային հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը, ով համառության շնորհիվ հաղթանակը պոկեց ալբանացի Ադամ Մակայից։ Մեր երկու բռնցքամարտիկներն էլ կիսաեզրափակիչում են և ապահովել են առնվազն բրոնզե մեդալ։ Ավելի վաղ բրոնզ էր ապահովել նաև 63,5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը։