Արսեն Հարությունյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից. Փարիզ-2024

Արսեն Հարությունյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից. Փարիզ-2024

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանի (57 կգ) համար պայքարն ավարտվեց Փարիզի Օլիմպիական խաղերում:

24-ամյա ըմբիշը քառորդ եզրափակիչում 5-12 հաշվով պարտվել էր ուզբեկ Գուլոմժոն Աբդուլաևին, որը կիսաեզրափակչում 4-14 հաշվով պարտվեց ամերիկացի Սփենսեր Ռիչարդին: Եթե Աբդուլաևը դուրս գար եզրափակիչ, Հարությունյանը օգոստոսի 9-ին սփոփիչ գոտեմարտ կանցկացներ և կշարունակեր մեդալային պայքարը:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ) պայքարը կսկսի օգոստոսի 10-ին։