Արսեն Հարությունյանը մեկնարկեց փայլուն հաղթանակով. Փարիզ-2024

Արսեն Հարությունյանը մեկնարկեց փայլուն հաղթանակով. Փարիզ-2024

Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտավ ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը (57 կգ):

Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը 1/8 եզրափակչում գոտեմարտեց 25-ամյա մեքսիկացի Ռոման Բրավո-Յանգի հետ ու հաղթեց ժամանակից շուտ 13-3 հաշվով։

24-ամյա հայ ըմբիշը քառորդ եզրափակչում ուժերը կչափի ուզբեկ Գուլոմժոն Աբդուլաևը, որը մեկնարկային գոտեմարտում 11-4 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ալիաբաս Ռզազադեին։

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ) պայքարը կսկսի օգոստոսի 10-ին։