Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում օգոստոսի 8-ին ունի երեք մասնակից: Lեգենդար Stade de France մարզադաշտում երկրորդ սփոփիչ մրցատարածությանը կմասնակցի վազորդ Երվանդ Մկրտչյանը: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին:
Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 1/8 եզրափակչում կպայքարի 57 կգ քաշում և նրա առաջին մրցակիցը Մեքսիկան ներկայացնող Ռոման Բրավոն է: 1/8 եզրափակիչները կմեկնարկեն 13:00-ից: Հարությունյանի գոտեմարտը նախատեսված է ամենավերջում:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի հունահռոմեական ոճի ըմբիշ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Նրա մրցակիցը դեռևս հայտնի չէ: