Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում Սինջուն Կիմին - 9-0։
Օլիմպիական խաղերի չեմպիոն, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն «Ճերմակ արջի» առաջին մրցակիցը 97 կգ քաշային կարգում Հարավային Կորեայի ներկայացուցիչն էր։ Վերջինս 2014 թ. երիտասարդների աշխարհի փոխչեմպիոնն էր, 2017 թ. Ասիայի առաջնության փոխչեմպիոն, 2021 թ. Ասիայի առաջնության փոխչեմպիոն, 2024 թ. Ասիայի գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող։
Արթուրը քառորդ եզրափակչում պայքարը կշարունակի Ուզբեկստան-Հոնդուրաս զույգի հաղթողի հետ