Մաքգրեգորը խաղադրույք է կատարել Իսպանիա - Անգլիա հանդիպման վրա

Մաքգրեգորը խաղադրույք է կատարել Իսպանիա - Անգլիա հանդիպման վրա

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը խաղադրույք է կատարել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչի Իսպանիա - Անգլիա հանդիպման վրա.

 

«100 հազար եվրոյի խաղադրույք եմ կատարել, որ Իսպանիան կհաղթի 3-1 հաշվով։ Հաղթանակի դեպքում իմ շահումը կկազմի 2,5 միլիոն եվրո»,- գրել է իռլանդացի մարտիկը սոցցանցերի էջերում։

 

Հիշեցնենք, որ Իսպանիա - Անգլիա հանդիպումը կայանալու է հուլիսի 14-ին' Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։