Բռավո․Գուրգեն Մադոյանը երկրորդ հաղթանակը տարավ

Բռավո․Գուրգեն Մադոյանը երկրորդ հաղթանակը տարավ

Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը (71 կգ) երկրորդ հաղթանակը տարավ Բանգկոկում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում: Մադոյանը 1/32 եզրափակչում հաղթեց Հյուսիսային Կորեան ներկայացնող Իլ Հյոկ Կիմին:

 

Նախորդ մրցումային օրերին հաղթանակներ էին տարել Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ):

 

Հիշեցնենք, որ Հայաստանը բռնցքամարտից դեռևս Փարիզ-2024-ի ուղեգիր չունի: