Հայ շախմատիստը՝ «20th Caspian Sea International Chess Festival» միջազգային մրցաշարի հաղթող

Հայ շախմատիստը՝ «20th Caspian Sea International Chess Festival» միջազգային մրցաշարի հաղթող

Իրանի Ռաշտ քաղաքում ավարտվեց «20th Caspian Sea International Chess Festival» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

 

Ռադիկ Աբրահամյանը դարձավ B խմբի հաղթող՝ 11 հնարավորից վաստակելով 10 միավոր և 176 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։ Մրցաշարի A խմբում գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: