«Ինտերի» ֆուտբոլիստներն արձագանքել են Մխիթարյանի տպավորիչ խաղին

«Ինտերի» ֆուտբոլիստներն արձագանքել են Մխիթարյանի տպավորիչ խաղին

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբակիցները սոցցանցերում արձագանքել են նրա տպավորիչ խաղին միլանյան դերբիում։

 

Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրի կենտրոնական խաղում Մխիթարյանը դարձել էր դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով «Ինտերին» 5-1 հաշվով վստահ հաղթանակ տանել «Միլանի» նկատմամբ։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ինտերում» շատ գոհ են Հենրիխ Մխիթարյանի խաղից և ցանկանում են 2 տարով երկարաձգել հայ ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: