Իրականում ինչ է պատահել Հենրիխ Մխիթարյանին

Իրականում ինչ է պատահել Հենրիխ Մխիթարյանին

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրի՝ «Վերոնայի» հետ կիրակի օրը կայանալիք խաղը, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:

 

Ինչպես հաղորդվում է՝ Մխիթարյանը չի մասնակցել «Ռոմայի» երեկվա մարզմանը. նրա մոտ մկանային գերհոգնածություն է:

«Ռոմայի» մարզչական շտաբը՝ Մխիթարյանի՝ հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի այսօրվա նրա վիճակը գնահատելուց հետո: