Ֆ Ա Ն Տ Ա Ս Տ Ի Կ  Բրավո՜ Արթուր․ Մեր մարզիկին ամենայն հավանականությամբ կտեսնենք եզրափակչում

Ֆ Ա Ն Տ Ա Ս Տ Ի Կ Բրավո՜ Արթուր․ Մեր մարզիկին ամենայն հավանականությամբ կտեսնենք եզրափակչում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկի որակավորման փուլում պարզապես փայլուն հանդես եկավ՝ երկու ցատկի հանրագումարով ստանալով 14,866 գնահատականը:

Երկրորդ՝ անթերի ցատկի համար Դավթյանն առհասարակ 15 գնահատականը ստացավ ու դեռևս առաջատարն է այս առումով:

 

Որակավորման փուլը հաղթահարելու դեպքում օգոստոսի 1-ին՝ ժամը 13:44-ին, Դավթյանը կմասնակցի նժույգթափերի եզրափակչին, իսկ օգոստոսի 2-ին՝ 13:54-ին, հենացատկի: