Միհրան Հարությունյանը Մոնթեի խոսքերի ներքո դուրս եկավ օկտագոն ու նոկաուտի ենթարկեց մրցակցին (տեսանյութ)

Միհրան Հարությունյանը Մոնթեի խոսքերի ներքո դուրս եկավ օկտագոն ու նոկաուտի ենթարկեց մրցակցին (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարտիկ Միհրան Հարությունյանը 4-րդ հաղթանակը տարավ  MMA-ում:

 

Մոսկվայում կայացած Eagles FC 35 մրցաշարում հայ մարզիկը մրցեց ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովի հետ և 3 րոպե 17 վայրկյանում նոկաուտի ենթարկեց մրցակցին։

 

Յատկանշական է, որ Միհրան Հարությունյանը ռիգնգին մոտեցավ Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքերի ներքո՝ «Անկարելի է խաղաղություն տեսնել առանց մեր հաղթանակի: Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք»:

Այս մենամարտը Միհրան Հարությունյանի համար 5-րդն էր MMA-ում: