Ադրբեջանցուն հաղթելուց հետո․ Ֆերդինանդ Կարապետյանի հայտը․․․

Ադրբեջանցուն հաղթելուց հետո․ Ֆերդինանդ Կարապետյանի հայտը․․․

Հայաստանն առաջին մարզական հաջողությունը գրանցեց 2020 թվականին։ Մեր ձյուդոյի ազգային թիմի անդամ 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը դարձավ «Մեծ սաղավարտ»-ի Ուզբեկստանի մրցաշարի բրոնզե մեդալակիր: Մեկնարկային երկու գոտեմարտերից հետո Կարապետյանը քառորդ եզրափակիչում մրցեց և գերազանցեց ադրբեջանցի Ռուստամ Օրուջովի նկատմամբ:


Վերջինս աշխարհի կրկնակի փոխչեմպիոն է և դասվում է Ադրեջանի հավաքականի առաջատարների շարքում։

Ի դեպ ադրբեջանական լրատվամիջոցները որևէ կերպ չեն արձագանքել Օրուջովի պարտությունը հայ մարզիկից։ Այս ձյուդոյիստը ևս նվաճել է բրոնզե մեդալ, սակայն թե ինչ ճանապարհով է հասել նման արդյունքի չի նշվում։ Հիշատակվում է թերևս, որ ամփոփիչ գոտեմարտում հաղթելով ուզբեկ Նոմոնվին, Օրուջովը արժանացել է երրորդ մրցանակի։ Ինչևէ, հետագա գոտեմարտերում Կապաետյանը ցավալի պարտություն կրեց կիսաեզրափակչում և բրոնզե մեդալի համար պայքարում առավելության հասավ ֆրանսիացի Չեյն Գիեմի նկատմամբ: Նշենք, որ Կարապետյանը պայքարում է օլիմպիական խաղերի ուղեգրի համար և  հաղթանակի լուրջ հայտ է հետագայում այն ձեռք բերելու համար։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ են ստանում միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ:

 

Խաղերին մասնակցելու իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները: Այս հաղթանակից առաջ Կարապետյանն ուներ 1052 վարկանիշային միավոր։ Բրոնզ մեդալ նվաճելու արդյունքում միավորների քանակը ավելացավ 500-ով՝ դառնալով 1552։ Նշենք, որ մինչև Տաշքենդի մրցաշարից առաջ Կարապետյանը ելույթ էր ունեցել նաև Իսրայելում տեղի ունեցած «Մեծ Սաղավարտի» մրցաշարում։

 

Մասնավորապես, սկզբունքային մենամարտում իտալացի Ֆաբիո Բասիլեն՝ Ֆերդինանդ Կարապետյանի նկատմամբ վրեժխնդիր է եղել՝ թույլ չտալով շարունակել պայքարը: Բանն այն է, որ երկու տարի առաջ կայացած Եվրոպայի առաջնությունում Ֆերդինանդը հաղթել էր իտալացուն՝ հռչակվելով Եվրոպայի չեմպեին:

 

Այս մրցաշարից անմիջապես հետո Ֆերդինանդ Կարապետյանը և հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը մեկնել էին Տաշքենդ և տեղի թիմի հետ ուսումնամարզական հավաք անցկացրել։ Նշենք, որ Ֆերդինանդ Կարապետյանը մեր առաջատար մարզիկներից մեկն է, որի հետ մեծ հույսեր ենք կապում օլիմպիական խաղերում։