Սուսաննա Գաբոյանը՝ Հայաստանի չեմպիոն

Սուսաննա Գաբոյանը՝ Հայաստանի չեմպիոն

Ավարտվեց Հայաստանի  կանանց  շախմատի բարձրագույն խմբի  առաջնությունը: Ինը  տուրում 6 , 5 միավոր վաստակեց և երկրի չեմպիոնուհու կոչումը նվաճեց  Սուսաննա Գաբոյանը:

 

Վեցական միավորով  մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը  ընթանում  է տղամարդկանց  բարձրագույն խմբի առաջնության վերջնամասը: Ավարտին  մնացել է երկու փուլ: 7,5 միավորով առաջատարը Հովհաննես Գաբուզյանն է, նրան  կրնկակոխ հետևում են Արման Փաշիկյանը  / 6,5 միավոր /  և Սամվել Տեր-Սահակյանը  / 6 միավոր /: