Ո՞ր մասնագիտություններն այլևս եկամտաբեր չեն լինի կորոնավիրուսից հետո. համաշխարհային կանխատեսումներ

Ո՞ր մասնագիտություններն այլևս եկամտաբեր չեն լինի կորոնավիրուսից հետո. համաշխարհային կանխատեսումներ

banner770

Նոր կորոնավիրուսի համաճարակը, որը գրավել է ողջ աշխարհը, ուժգին հարված է հասցրել փոքր և միջին բիզնեսներին: Շատ երկրներում իշխանությունների հրամանով փակվել են գրեթե բոլոր ոչ պետական կազմակերպությունները: Աշխատում են միայն բժիշկները, իրավապահ մարմինների աշխատակիցները, առաջին անհրաժեշտության խանութների վաճառողները:

Ամենախուճապային կանխատեսումներն արվում են զբոսաշրջության ոլորտի հետ կապված: Փակ են գրեթե բոլոր պետությունների սահմանները, անգամ հարևան քաղաքների միջև սահմանափակված է տեղաշարժման իրավունքը: Եվրոպայում խոսակցություններ են գնում զբոսաշրջիկների մուտքը 1-2 տարով արգելելու մասին: Որպես հետևանք՝ տուրիստական և ավիաընկերությունների, գիդերի կողմից առաջարկվող ծառայությունների պահանջարկն ընկնում է: Թե երբ մարդիկ կկարողանան լիարժեքորեն վերսկսել ճանպարհորդել, դեռևս անհայտ է:

Մոլեգնող ճգնաժամն ավելի մեծ հարվածներ է հասցնելու մարդկանց մեծ մասին: Վերջիններս ստիպված են լինելու կենտրոնանալ առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների ոլորտներում: Կընկնի նաև անշարժ գույքի, ավտոմեքենաների պահանջարկը: Ժամանցային կենտրոնների արդյունաբերությունը ևս էական եկամուտներ չի ստանա: Վիզաժիստները, մատնահարդարները, մերսողները, վարսահարդարները, կոսմետոլոգները չունեն և որոշ ժամանակ չեն էլ ունենա աշխատանք:

Որոշ մասնագետներ նաև գտնում են, որ ֆիթնես-արդյունաբերությունը ևս կզգա «ճգնաժամի համը»: Երկարատև դադարից հետո ոչ բոլոր հաճախորդներն են մարզասրահներ վերադառնալու: Ֆինանսական ճգնաժամի պատճառով մարդկանց մոտ սպորտը երրորդական պլան կմղվի: Սակայն այս պարագայում բացառված չէ նաև հակառակ տարբերակը. մարդիկ, միգուցե, կհոգնեն չորս պատից, պասիվ կենսակերպից և կսկսեն հաճախել մարզասրահներ: