«Հայաստանում ծննդյան առիթի 7 մասնակիցներից 6 վարակվել է, իսկ թաղման ժամանակ՝ ամբողջ գյուղը»

«Հայաստանում ծննդյան առիթի 7 մասնակիցներից 6 վարակվել է, իսկ թաղման ժամանակ՝ ամբողջ գյուղը»

banner770

Հոգեհանգստի, հուղարկավորության եւ ծննդյան արարողությունների ժամանակ Հայաստանում կորոնավիրուսով վարակման փոքր բռնկումներ են տեղի ունեցել: Այս մասին այսօր լրագրողներ հետ ճեպազրույցում հայտարարեց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը՝ նշելով, որ համաճարակային իրավիճակը լարված է: «Եղել են դեպքեր, երբ մահացածը կորոնավիրուս չի ունեցել, սակայն ամբողջ գյուղը վարակվել է հոգեհանգստի ժամանակ»,-նկատեց նա: Վանյանի բնորոշմամբ. «Մարդիկ, մտածելով, որ խնդիր չունեն, շփվել են միմյանց հետ: Փաստը ցույց է տալիս, որ ախտանշաններ չունեցող մեկ վարակվածի դեպքում, կարելի  է ասել, ամբողջ գյուղն է վարակվել: Սա վկայում է այն մասին, որ ամեն մեկը պետք է պահպանի առողջապահական կանոնները»: Մեկ այլ դեպքում էլ, Արտավազդ Վանյանի խոսքով, ծննդյան առիթի մասնակից յոթ անձանցից վեցը կորոնավիրուսով վարակվել են. «Այս դեպքում էլ վարակվածն ախտանշաններ չի ունեցել: Նկատի ունեցեք, որ դիմացինը կարող է վարակված լինել: Հետեւեք կանոններին, որպեսզի տարածումը կանխարգելվի»: