Հիմա ինչ ասեմ, կխնդրեմ ուշադիր կարդալ. Կներեք, բայց չեմ կարող լռել: Բժիշկ Նարեկ Մատինյանն ահանզանգում է (լուսանկարներ)

Հիմա ինչ ասեմ, կխնդրեմ ուշադիր կարդալ. Կներեք, բայց չեմ կարող լռել: Բժիշկ Նարեկ Մատինյանն ահանզանգում է (լուսանկարներ)

banner770

Բժիշկ Նարեկ Մատինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Երեկվա հարց-հանելուկի պատասխանը! Հիմա ինչ ասեմ կխնդրեմ ուշադիր կարդալ: Ու ոչ միայն կարդալ, այլև հստակ հետևություններ անել:

Ցավոք սրտի վերջերս ավելի հաճախակի եմ լսում արտահայտությունը «մենք հիվանդանոցում չենք բուժվում», «մեր բժիշկը պրոֆեսոր է, սակայն տանն է աշխատում»: Ու երբ հետաքրքրվում եմ, թե «տանը» աշխատող «պրոֆեսորը» ինչ բուժման միջոց է կիրառել, պարզվում է, որ խոսքը «սիսեռաբուժության», «հյութաբուժության», «սպիտակնավթաբուժության», «սոդայաբուժություն» և այլ անհասկանալի «բուժությունների» վերաբերյալ է:

Ես գիտակցում եմ, որ իմ մտքի հետ չեն համաձայնվի այս ոլորտում գործունեություն ծավալող անձիք, կամ այն հիվանդները, ովքեր ինչ-ինչ պատճառներով հավատում են այդպիսի մեթոդների արդյունավետությանը, սակայն չգրել չեմ կարող, որովհետև տվյալ

մեթոդներով բուժում են ամեն ինչ, կրկնում եմ ԱՄԵՆ ԻՆՉ: Ասեմ ավելին, հասկանում եմ, որ իմ գրածի տակ մեկնաբանություններ կգրեն նաև այս մեթոդներով զբաղվող մարդիկ, կամ իրենց PR-manager-ները, ովքեր կփորձեն ինձ համոզել, որ ես սխալ եմ! Նախ ընդգծեմ, որ

տվյալ ոլորտի մարդիկ շատ լուրջ հոգեբաններ են, ովքեր հասկանում են դիմացի հիվանդի թույլ կողմերը ու ճիշտ ռազմավարություն ընտրելով կարողանում են ստանալ նրանց վստահությունը: Ես գուցե չխոսեի, տեսնելով, թե ինչպես են նրանք բուժում թեթև գլխացավով, կամ ողնաշարի ցավ ունեցող հիվանդին, բայց երբ խոսքը

գնում է քաղցկեղով, կամ ուրիշ «դաժան» հիվանդություններով տառապող մարդկանց, որոնց մոտ սխալ կամ ուշացած բուժումը կարող է ճակատագրական լինել, ուրեմն կներեք, սակայն չեմ կարող լռել: Ասեմ ավելի գնալով այս մեթոդներն ավելանում են և վստահ եմ, որ եթե ինչ-որ քայլեր չձեռնարկենք, ուրեմն

շուտով ամեն մեկը կկարողանա իր սիրած բառի կողքին ավելացնի բուժում բառը, ինքն իրեն հռչակի հարևան երկրներից մեկի գիտությունների դոկտոր ու սկսի մարդկանց սխալ և անարդյունավետ «բուժման» ծառայություն մատուցելով' խաղալ նրանց ճակատագրերի հետ: Այդպիսի մարդիկ շատ կրեատիվ են,

նրանք հստակ հասկանում են ներկայիս խնդիրները, ու ճիշտ ընտրություն կատարում, թե որ հիվանդությունն են իրենք բուժում: Վստահ եմ, որ շատ շուտով նրանք կսկսեն իրենց տներում նաև կորոնավիրուսով պացիենտների բուժել (եթե արդեն չեն սկսել), այդ իսկ պատճառով այսօր եմ բարձրացնում այս հարցը:

Ես հասկանում եմ, որ այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է համախնբվենք բոլորս, թե բժիշկներս, թե պետական համապատասխան մարմինները, թե գիտակցող և սեփական առողջության մասին մտածող պացիենտները ու իրենց հարազատները:Չեմ բացառում, որ որոշակի օրենսդրական միջամտություններ անելու կարիք նույնպես առաջանա:

Տարիներ առաջ մեր փողոցներում, պատերին հայտնվեցին, հայտարարություններ, որտեղ գրված էր «мини ЯМР – 20.000драм», «Մինի ՄՌՏ – 20.000դրամ»: Ցավոք սրտի իմ հիվանդներից ոմանք ևս կարծելով, որ դա նույն ՄՌՏ հետազոտությունն է, գնացել ու «հետազոտվել» են:

Վերջում պարզվեց, որ այդ հետազոտությունը ոչ-մի աղերս չունի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի' ՄՌՏ-ի հետ ու մեր միջամտությամբ, այդ բնագավառի աշխատողները հեռացրեցին «ՄԻՆԻ ՅԱՄԵՌ» անվանումը: Հասկանում եմ, որ հիվանդներից, ոմանք

որպես «վերջին հույս» են դիմում տվյալ մարդկանց, ոմանք էլ դա անում են բուժման առաջին փուլերում, լսելով իրենց ծանոթ բարեկամի հորդորին:Ես ընդունում եմ ապացուցողական բժշկության և ցանկացած դեպքում կասկածելի ծագման բուժման մեթոդներն անընդունելի եմ համարում:

Որպես վերջաբան ունեմ մի քանի հարց, յուրաքանչյուր ուղղված կոնկրետ խմբի:
Հարց #1 – ուղղված պացիենտներին'
-արդյոք արժե մի քանի ծանոթ բարեկամից լսած թերահավատ լուրի հիման վրա վստահել ձեր կյանքը և առողջությունը բժշկական կենտրոններից դուրս գործունեություն ծավալող կասկածելի ծագման մեթոդներին:

Հարց #2 – ուղղված պետական պատկան մարմիններին'
— Ինչ օրենսդրական փոփոխություններ կարելի է գործել, որ բժշկական կրթություն չունեցող մարդը, բժշկական գործունեություն ծավալելու լիցենզիա չունեցող իր տանը, կամ ինչ-որ վարձակալած տարծքում «սպիտակ նավթի», «սիսեռի», «ոսպի», «տարբեր հյութերի», կամ ուրիշ անհասկանալի նյութերի միջոցով վնաս պատճառի հիվանդների առողջությանը:

Հարց #3 – ուղղված այդ ոլորտում գործունեություն ծավալող մարդկանց'
-արյդոք չեք կարող ուրիշ գործ գտնել, կամ եթե որոշել եք, որ պետք է զբաղվեք ձեր սիրած «բուժմամբ», կարող՞ եք խոստանալ, որ գոնե «քաղցկեղով» կամ ուրիշ «լուրջ պաթոլոգիայով» տառապող հիվանդների վրա «փորձարկումներ» չեք անելու: Հարց #4 – ուղղված իմ բժիշկ ընկերներին:
— ինչ՞ անենք»: