Քանի տարեկան էին կորոնավիրուսից մահացած պացիենտները. նրանք 7 էին

Քանի տարեկան էին կորոնավիրուսից մահացած պացիենտները. նրանք 7 էին

banner770

Ինչպես տեղեկացրել ենք մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն' առողջացած, 98-ը' մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 53678 թեստավորում:

Այսպիսով' ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 372 նոր դեպք և 35 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 85 կին, 78 կին, 69 կին, 60 կին, 76 տղամարդ, 66 կին, 56 տղամարդ տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

 

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 44 է: