Կոչ են անում բացել հասարակաց տները

Կոչ են անում բացել հասարակաց տները

Գերմանիայում սեքս-ոլորտի աշխատողները կոչ են անում թույլատրել հասարակաց տների բացումը, հայտնում է AP-ը։

Մարմնավաճառությունը Գերմանիայում օրինական է, սակայն հասարակաց տները մարտի կեսից փակ են կորոնավիրուսի տարածման դանդաղեցման համազգային միջոցառումների շրջանակներում։

Երկրում սկսել են բացել ռեստորանները, խանութները, լողավազանները եւ մերսման սրահները։ Մայիսին որոշ օրենսդիրներ նամակ են գրել՝ կոչ անելով դաշնային հողերի նահանգապետներին անորոշ ժամանակով երկարաձգել հասարակաց տների արգելքը՝ նախազգուշացնելով, որ մարմնավաճառները եւ նրանց հաճախորդները կարող են վիրուսի «սուպեր տարածողներ» դառնալ։

Օրենսդիրներին ուղղված բաց նամակում Գերմանիայի Սեքս-ծառայությունների դաշնային ասոցիացիան հայտնել է, որ հասարակաց տների եւ այլ հաստատությունների անվտանգ բացման առաջարկություններ է ներկայացրել։