ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի համավարակի նոր էպիկենտրոնի մասին

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի համավարակի նոր էպիկենտրոնի մասին

banner770

Հարավային Ամերիկան դարձել է կորոնավիրուսի համավարակի նոր էպիկենտրոնը, առավել տուժել է Բրազիլիան, Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը, գրում է ria.ru-ն։

«Հարավային Ամերիկան դարձել է հիվանդության նոր էպիկենտրոնը։ Մենք տեսնում ենք, որ կորոնավիրուսի վարակակիրների թիվն աճում է Հարավային Ամերիկայի երկրներում։ Իհարկե, մտահոգիչ է երկրներից շատերի վիճակը, բայց, անշուշտ, այս պահին առավել տուժել է Բրազիլիան»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Բրազիլիայում արդեն ավելի քան 300 հազար վարակման դեպք է արձանագրվել, որոնցից մեծ մասը՝ Սան Պաուլոյում։

Չինաստանի իշխանությունները վիրուսի համաճարակի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: