Կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 5 մարդ. նոր տվյալներ Հայաստանի իրավիճակից

Կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 5 մարդ. նոր տվյալներ Հայաստանի իրավիճակից

banner770

Հայաստանում մայիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 189 նոր դեպք: Մահացել է 5 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 4472 է, մահացածների թիվը՝ 60:

 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 40230 քաղաքացի: Մայիսի 17-ի դրությամբ գրանցվել է այլ պատճառով մահվան 2 դեպք:

 

Հիշեցնենք, որ սրանք այն դեպքերն են, երբ պացիենտի մոտ առկա է եղել կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ՝ ոչ կորոնավիրուսի պատճառով: Ընդհանուր առմամբ՝ նման դեպքերի թիվը 24 է: