Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում' բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Նրանցից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն:
Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան:
Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսինը' թեթև:
Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ փետրվարի 8-ին՝ ժամը 04։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։