Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ մոտ ապագայում կարող է կայանալ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։
«Փետրվարը կամ մարտը, չենք փորձի կռահել և առաջնորդներին հնարավորություն կտանք գրագետ և համապարփակ պատրաստվել դրան, բայց դա կլինի շուտով», - հինգշաբթի լրագրողներին ասել է Սլուցկին՝ պատասխանելով Պուտինի և Թրամփի հանդիպման հավանականության մասին հարցին։
Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների միջև շփումների հավանականությունը «100 տոկոս» է։