Ինչը ստիպեց Լիլիթ Կարապետյանին արտասվել եթերում. անչափ հուզիչ

Ինչը ստիպեց Լիլիթ Կարապետյանին արտասվել եթերում. անչափ հուզիչ

«Իմունիտետ»-ի տաղավարում երգչուհի Լիլիթ Կարապետյանն էր։

StarNews-ը հետևեց հաղորդմանը։

Խոսելով աշխատանքային գործունեությունից'Լիլիթն  ասաց.

«Ստիպված եմ ակումբային կյանք մտել, քանի որ մեծ բեմերից ու հեռուստաէկրաններից, երբ գալիս է մի պահ, որ ոչ թե քո կամքով ես հետ մնում, այլ արհեստական խոչընդոտներ են ստեղծում և դժվարացնում են, այդ իսկ պատճառով ինձ ուրիշ հնարավորություն չի մնում։ 2000թվականից արդեն 20տարի է ակումբային կյանքով եմ ապրում»։

Լիլիթ Կարապետյանն իր հարցազրույցներից մեկում հպարտությամբ նշել է,որ Սպարապետի միակ ու եզակի սերն էր։ Նրա մահից հետո դրա արդյունքում երգչուհին արգելքներ ունեցավ՝չէին թողնում երգել։

Երկարատև դադար  ունեցավ այդտեղ՝կորցրեց հրաշալի տարիներ։ Արժե՞ր սիրո համար այդ գինը վճարել՝ երկար տարիներ չլինել բեմում և չզբաղվել սիրելի գործով.

«Ես վստահ եմ, որ արժեր։Եթե նույնիսկ ծնվեի նորից ու ճանապարհ անցնեի, կանցնեի նույն կերպ։ Իմ կյանքում միայն դա չէր պատճառը, ուրիշ պատճառ էլ կար։ Այն մարդիկ, ովքեր իրենց քայլերը սկսել են «Արձագանք» ստուդիայից բուն պատճառը եղավ դա, որ փակեցին, այսինքն եթե այդտեղից ես, մուտք չունես Հանրային հեռուստաընկերություն»։

Կորցնելով կյանքի կարևոր տղամարդկանց' ինչպես՞ է եկել մայրանալու գաղափարին.

«9 տարեկան եմ եղել' մայրս կյանքից հեռացել է։ 24տարեկանում երկու կորուստ ունեցա։ Ցանկացած աղջկա լույս աշխարհ գալուն պես նրա միսիան լինում է մայրանալը։ Դա ինքնստինքյան լինում է, և այդ ցանկությունն իմ մեջ առաջացել է,երբ եղբայրս կյանքից հեռացավ։ Մինչև մայրանալս միշտ մտածել եմ, որ պետք է տղա ունենամ, լինի ՝Կարեն Կարապետյան։ Երբ վստահ ես ինչ-որ բանում, ինքնստինքյան լինում է։ Իմ կյանքում էլ առեղծվածային դեպքեր շատ են լինում՝երազի շնորհիվ ,զգայականը զարգացած է։ Ես եղբորս երազում տեսել էի, և ինքն ինձ հուշել էր,որ մի բան էն չի։Ես իրեն երազումս ընդհանրապես չէի տեսել»։