ԱՄՆ-ն կարող է չսահմանափակվել միայն Չինաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելով և նոր միջոցներ հայտարարել Պեկինի դեմ։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Այո, իհարկե», - պատասխանել է նա Fox News-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք Չինաստանը պետք է ինչ-որ բան սպասի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արդեն իսկ հայտարարված մաքսատուրքերից դուրս:
Ռուբիոն ասել է, որ նոր քայլեր կձեռնարկվեն, եթե Չինաստանը շարունակի «խաբել և գողանալ»:
Նշենք, որ Թրամփը փետրվարի 1-ին գործադիր հրաման է ստորագրել Կանադայից, Չինաստանից եւ Մեքսիկայից մատակարարվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու մասին։