Արտակարգ դեպք՝ Երևանում․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Արտակարգ դեպք՝ Երևանում․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Այսօր՝ հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարսության Փրկարար ծառայության «9-11» ճգմաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի «Հաղթանակ» սուպերմարկետում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1, թիվ 7, թիվ 4 և թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գոհար Պետրոսյանն ուՀունան Գզիրյանը։

Օպերատիվ է գործել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում պարզվել է, որ բարեբախտաբար տուժածներ չկան։

Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա»-ն, «Տրանսգազ»-ն ու Երևանի ԳԳՄ-ից:

Տեղում պարզվել է, որ հրդեհը գազից չի եղել։