Կարծում եմ՝ դժվար էլ որևէ բան օգնի․ Աննա Հակոբյանը գրառում է արել

Կարծում եմ՝ դժվար էլ որևէ բան օգնի․ Աննա Հակոբյանը գրառում է արել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ «Կրթվելը նորաձև է» արշավին վերաբերող քննադատական կարծիքներին։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է․

« «Երբ «Էրատո» ջոկատ կազմելով Սյունիքում թշնամուց շատ-շատ հեռու, հատուկ սանրվածքով էժանագին կինո էր նկարահանում, պարբերաբար լուսանկարներ հրապարակում, դարձյալ միլիոնավոր դիտումներ ունեցավ...»:

«Տգիտության ջոկատի» «էգ առյուծներին» արդեն 4 տարի հանգիստ չի տալիս «Էրատո» ջոկատը։ Նրանք արդեն 4 տարի նախանձելի մարտական ջիղով ինքնամոռաց մարտնչում են «Էրատոյի» դեմ։

Այստեղ, կարծում եմ, դժվար էլ որեւէ բան օգնի»։