ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Երևանում 20-ամյա աղջկա դանակահարությունից: Մասնավորապես ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նրան դանակահարողը եղել է նախկին ընկերը:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ դեպքի վայրում ականատես քաղաքացիները նկատել են, որ դանակահարված աղջիկը, ընկնելով գետնին, ասել է՝ «չեմ ուզում մեռնեմ, փրկեք ինձ, ես ապրել եմ ուզում»։ Ավելին, ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել լուսանկարներ, թե ինչ դանակով են հարվածներ հասցրել 20-ամյա աղջկան ու ինչպես են իրավապահները շտապել դեպքի վայր: