Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակի  տեղեկություններով՝ տեղական ժամանակով ժամը 12:09-ին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Միջերկրական ծովում՝ Գազիփաշա շրջանից 58,86 կմ հեռավորության վրա։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 32,69 կմ խորության վրա։