Այս փոփոխությունները կարևոր քայլ են մեր երեխաների և երիտասարդների, մեծ առումով՝ հանրային առողջության պահպանման համար․ Ալխաս Ղազարյան

Այս փոփոխությունները կարևոր քայլ են մեր երեխաների և երիտասարդների, մեծ առումով՝ հանրային առողջության պահպանման համար․ Ալխաս Ղազարյան

ՀՀ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվեց իմ և գործընկերներիս՝ Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Արսեն Թորոսյանի, Մարիամ Պողոսյանի և Հասմիկ Հակոբյանի կողմից ներկայացված «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է բնակչության, հատկապես՝ մինչև 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով էներգետիկ ըմպելիքների շրջանառության սահմանափակման իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է.

• Օրենքով ամրագրել «էներգետիկ ըմպելիք» հասկացությունը։

• Արգելել մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը։

• Սահմանափակել էներգետիկ ըմպելիքների գովազդի հնարավորությունները։

• Արգելել ոչ պատշաճ (ապրանքի իրական բովանդակությունը չբացահայտող) գովազդի հեռարձակումը։

• Սահմանել էներգետիկ ըմպելիքների գովազդի հեռարձակման ժամանակային տիրույթ։

• Սահմանել վարչական պատասխանատվություն՝ նշված սահմանափակումներն ու արգելքները խախտելու համար:

Այս փոփոխությունները կարևոր քայլ են մեր երեխաների և երիտասարդների, մեծ առումով՝ հանրային առողջության պահպանման համար»: