Թբիլիսիում բերման է ենթարկվել ակտիվիստ Դոդի Խարխելին

Թբիլիսիում բերման է ենթարկվել ակտիվիստ Դոդի Խարխելին

Թբիլիսիում քաղաքացիական ակտիվիստ Դոդի Խարխելիին բերման են ենթարկել իր երեխայի մանկապարտեզի մոտից։ Այսինքն՝ նրան ցանկացած տեղ կարող էին բերման ենթարկել, բայց ձերբակալել են երեխային մանկապարտեզ բերելու պահին։

Դոդի Խարխելին ակտիվորեն քննադատում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը և մասնակցում բողոքի ցույցերին։

Ձերբակալության պաշտոնական պատճառը դեռևս հայտնի չէ։