starnews.am-ը գրում է․
Վերջին 2 տարվա ընթացքում հանրությունը ճանաչեց Արսեն Սաֆարյանի դստերը՝ Էլեն Սաֆարյանին։ Նրա անունը եղավ մի քանի հեռուստաալիքների շատ առաջատար նախագծերում։ Երիտասարդ աղջկա շոուբիզնեսում հաստատվելու համար կարծես մեծ թիմ է աշխատում, չնայած, որ նա ինքը հերքում է այս ամենն ու ասում, որ ինքը միայնակ է այս արդյունքին հասել:
Էլենը նաև ակտիվ է իր ինստագրամյան հարթակում , որտեղ երեկ հրապարակել է մամուլում հայտնված մի լուր'իր հայրիկի մասին:
Սթորիում երևում է'ինչպես է Արսեն Սաֆարյանն իր ձեռքում պահել հեռախոսը, որի էկրանին իր իսկ առողջական վիճակի մասին պատմող ցավալի լուրն է:
«Պապ, լավ ես չէ՞»,- ասում է Էլենն ու հումորով վերաբերվում հրապարակմանը: