Այսօր՝ նոյեմբերի 28-ին, SHAMSHYAN.com էին զանգահարել Երևանի բնակիչներ, մերօրյա հերոս Վարդան Մամիկոնյանի ծնողներն ու հարազատները, ովքեր ցանկացան կիսվել իրենց հետ տեղի ունեցած հրաշքով՝ թե ինչպես իրենց որդին ամենակարող Տիրոջ կամքով, բժիշկների օգնությամբ երկրորդ կյանք ստացավ: Ծնողները մեծ երախտագիտությամբ ցանկացան իրենց շնորհակալական խոսքերը հղել այդ հրաշքն իրագործողներին, ասելով․ «2024 թվականի մայիսի 23-ին վրաերթի հետևանքով 11-ամյա Վարդան Մ.-ին գանգուղեղային վնասվածքով անգիտակից վիճակում դեպքից վայրկյաններ անց տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոն: Մեքենան անցել էր հենց երեխայի գլխի վրայով: Video Player Այնտեղ արհեստական շնչառություն տալով, ինտուպացնելով, պայքարել են երեխայի կյանքի համար: Անգամ սրտի կանգը պրոֆեսիոնալ բժիշկներին չստիպեց հանձնվել։ Արագ քայլեր ձեռնարկելով՝ բժիշկները կապ են հաստատել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի հետ, ում ցուցմամբ երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների միջոցով տեղափոխել է իրենց բուժհաստատություն, որտեղ անմիջապես վիրահատվել է՝ կատարելով տրիպանացիա (գանգուղեղային ոսկորի հեռացում)։ Բացի վերը նշված վիրահատությունից՝ կատարվել է թոքերի դրենաժավորում և բրոնխներից հեռացվել է օտար մարմինը՝ ատամը: Կոման աստիճանական սանդղակում եղել է 3 աստիճան։ Անգամ վիրահատությունից օրեր անց երեխայի վիճակը գնահատվում էր անհույս, ծայրահեղ ծանր: 40 օր վերակենդանացման բաժանմունքում համապատասխան ստացիոնար ու դեղորայքային բուժում ստանալուց հետո արդեն հնարավոր էր արձանագրել, որ կյանքի որակի դրական փոփոխությունը ակնհայտ է, այդ իսկ պատճառով երեխան տեղափոխում է «Արաբկիր» բժշկական համալիրի վերականգնողական կենտրոն՝ վեգետատիվ փուլով։ Երեխան չէր արձագանքում, սնվում էր նազոգաստրալ զոնդով, շնչում էր տրախեաստոմիկ խողովակով: Օրեր անց վերականգնողական աշխատանքներ կատարելու արդյունքում բժիշկները արձանագրեցին, որ երեխան կոնտակտի է դուրս եկել արտաքին աշխարհի հետ ու կատարում է պարզ հրահանգներ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։