Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ կմտնի չորեքշաբթի

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ կմտնի չորեքշաբթի

Նեթանյահուն հայտարարել է, որ ներկայացրել է Լիբանանում զինադադարի ծրագիր։ Իսրայելի վարչապետի ծրագիրը պետք է դիտարկվի նախարարների կաբինետի կողմից։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը, հաղորդում է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը։ Այն ուժի մեջ կմտնի չորեքշաբթի՝ Երևանի ժամանակով 12:00-ին: